ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԱՅՍՕՐ՝ ԺԱՄԸ 14-ԻՆ. ՔՆՆԱԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ.- Ոստիկանությունը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրացուցակների հնարավոր անճշտությունները, հրավիրում է առարկայական քննարկման

06.11.2015 10:59 Հանրաքվե
ԱՅՍՕՐ՝ ԺԱՄԸ 14-ԻՆ. ՔՆՆԱԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ.- Ոստիկանությունը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրացուցակների հնարավոր անճշտությունները, հրավիրում է առարկայական քննարկման

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների հրապարակումից հետո տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով ու դիտողություններով՝ ցուցակների թերությունների և անճշտությունների վերաբերյալ:
Ոստիկանությունը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրացուցակների հնարավոր անճշտությունները, անհրաժեշտ պազաբանումներով ու բացատրություններով հրատապ արձագանքում է այդ հայտարարություններին:
Չնայած այդ ծավալուն աշխատանքին՝ արդյունքները բավարար չհամարելով և շարունակելով այս բնագավառում հանրության հետ լայն համագործակցության քաղաքականությունը՝ ոստիկանությունն առաջարկում է քննարկումը ԶԼՄ-ների հարթությունից տեղափոխել առավել գործնական դաշտ և կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին (մասնավորապես՝ ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանին, Հովհաննես Մարգարյանին և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, որոնք առավել հաճախ են հանդես գալիս ընտրացուցակների հիմնախնդիրների շուրջ), նաև բոլոր այն քաղաքացիներին, որ մտահոգ են ընտրացուցակների կատարելագործմամբ, հրավիրում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ առարկայական քննարկման, որը տեղի կունենա 2015 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության մամլո սրահում:
Հրավերն ընդունելու մասին խնդրում ենք տեղյակ պահել մինչև նոյեմբերի 5-ի ժամը 14.00-ն: Էլեկտրոնային փոստի հասցե՝ press@police.am, հեռախոս՝ 010-54-73-14:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ
կապի և լրատվության վարչություն