ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 12-ից 15-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 12-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 175 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 62, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, խարդախության` 12, ընտանեկան բռնության՝ 10, թմրանյութի հայտնաբերման` 9, բնակարանային գողության՝ 8, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու՝ 4-ական, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի և ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, պաշտոնեական կեղծիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, թմրամիջոցի ապօրինի իրացման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու և անհետաձգելի միջամտության որոշման կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 5, բնակարանային գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 3 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: