Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 12-ից 15-ը)
15.12.2014 12:08
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել է 27-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, խարդախության 9 դեպքից՝ 8-ը: Բացահայտվել է գողության՝ 15, յուրացման՝ 3, մաքսանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման՝ 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, գողության 2 և խարդախության 3 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: