Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 28-ից 31-ը)
31.08.2015 10:34
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 30-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը:
Բացահայտվել է գողության` 20, կողոպուտի` 1, խարդախության 12 և յուրացման 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 1, մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության 7 և խարդախության 2 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 41-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: