ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
Երևանի մարզային վարչություն

Երևան



Ամփոփ տեղեկատվություն` ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումների 2014 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ


2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է 3971 հանցագործության դեպք: Վերլուծությունը ըստ հանցատեսակների ցույց է տալիս, որ նվազել են սեփականության և տնտեսական գործունեության ու հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման դեմ ուղղված հանցագործությունները,  իսկ անձի  դեմ ուղվածները աճել են: 
Սեփականության դեմ  ուղղված հանցագործությունները նվազել են 8-ով, անձնական գույքի հափշտակությունները աճել են 3-ով: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողությունների նվազում 85 դեպքով, բնակարանային գողությունները աճել են 112-ով: Անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների աճը պայմանավորված է հաղորդումները հաշվառումից թաքցնելու երևույթը բացառելու հետ: Բնակարանային գողությունների գրանցված գործերի քանակի 112-ով աճի պարագայում, բացահայտված դեպքերի թիվը նույնպես աճել է`10-ով, իսկ բացահայտումը նվազել է`4.4%-ով: 
Անձնական գույքի նկատմամբ ավազակությունները նվազել  են 5-ով, իսկ կողոպուտները աճել են 4-ով: 
Անձի դեմ ուղղված հանցագործությունները աճել են 2-ով, սպանության փորձերի դեպքերը նվազել են` 8-ով, սպանությունների թիվը մնացել է անփոփոխ`  10 դեպք, 79 դեպքով նվազել են մարմնական վնասվածքները, ծանր մարմնական վնասվածքները աճել են 7-ով: Մարդկանց թրաֆիքինգի դեպքերը նվազել է 1-ով, իսկ 3 դեպքով աճել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները:
Տնտեսական գործունեության  դեմ ուղղված  հանցագործությունները նվազել են 221-ով, ընդ որում`  ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության զբաղվելու փաստերը նվազել են 22-ով: 
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 186 դեպքով, ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 85-ով, իսկ մահով ՃՏՊ-երը մնացել են անփոփոխ` 23 դեպք: Խուլիգանության դեպքերը  աճել են 41-ով, այդ թվում` զենքի գործադրմամբ կատարվածները` 7-ով: Կիսամյակի ընթացքում գրանցվել է թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշների նվազում, ընդ որում, հայտնաբերված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 129-ով, իրացման փաստերը նվազել են  85-ով, սակայն  իրացման դեպքերի նվազման հետ մեկտեղ նվազել է  դրանց բացահայտման ցուցանիշը, կազմելով 74.4%, նախորդ տարվա 86.3%-ի դիմաց: Հայտնաբերված 164 դեպքերից 42-ը դեռևս չեն բացաահայտվել: 2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 52 անձ, որից 18-ը ազատազրկվել են, իսկ 39 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Առգրավվել է  2.5 գրամ հերոին, 1.53 գր. ափիոն, 1 կգ կոկաին, 142 գր. մարիխուանա և 724 հոգեմետ դեղահաբ: 
Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվը նվազել է 3 դեպքով, հրազենով կատարված հանցագործությունները նվազել են` 1-ով: Զենքի ապօրինի շրջանառության վտանգավոր  գործընթացը հսկողությունից դուրս չմնալու և մայրաքաղաքում  քրեածին կայուն իրավիճակ ապահովելու համար, պարբերաբար անց են կացվում  օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ: 
2014 թ. 6 ամիսների ընթացքում անցկացված օպերատիվ-հետախուզական  և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ առգրավվել եւ հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 94 միավոր հրազեն, այդ թվում 10 ինքնաձիգ, 28 հրացան, 37 ատրճանակ, 12 օդամղիչ զենք, 7 նռնականետ, ինչպես նաև 18 ական, 97 նռնակ, տարբեր տրամաչափի շուրջ 15600  փամփուշտ:
 
Հաշվետու ժամանակաշրջանում Երևան քաղաքում արձանագրվել է դիտավորյալ սպանության 10 դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում` 8-ը բացահայտվել է: Դիտավորյալ սպանությունների բացահայտման ցուցանիշը մնացել է անփոփոխ` 80%:  Գրանցված սպանության փորձերը նվազել են 8-ով, արձանագրվել է 4 դեպք, մնացել է չբացահայտված 1-ը:
Քրեական հետախուզության աշխատակիցների ուժերով կիսամյակի ընթացքում բացահայտվել է 1160 հանցագործության դեպք, նախորդ տարվա 1426-ի դիմաց:  
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքւմ արձանագրված մահով ՃՏ պատահարների թիվը մնացել է անփոփոխ` 23 դեպք, որից բացահայտվել է  22-ը: 
Նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ավազակային հարձակման դեպքերի նվազում 5-ով: Արձանագրված 27 դեպքից  բացատայտվել  է 17-ը: 
Ավազակային հարձակում կատարելու համար կիսամյակի  ընթացքում ձերբակալվել է 8 անձ և 2 հանցավոր խումբ 4 անձով, որի արդյունքում բացահայտվել է 8 դեպք:  
2014 թ. 6 ամիսների ընթացքում մայրաքաղաքում արձանագրված անձնական ունեցվածքի կողոպուտները աճել են 4 դեպքով,  բացահայտման  ցուցանիշը ևս աճել է 4.7%-ով կազմելով  40.3%:   Գրանցված 77 կողոպուտի դեպքերից բացահայտվել են   31-ը:  
Կողոպուտ կատարելու համար կիսամյակի  ընթացքում ձերբակալվել է 12 անձ և 1 հանցավոր խումբ 2 անձով, որի արդյունքում բացահայտվել է 18 դեպք:  
Կիսամյակի արդյունքներով` պետական ունեցվածքի գողությունների թվի 12-ով նվազման պայմաններում, աճել է դրանց բացահայտումը` 22.3%-ով և կազմել 66.7%: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողությունների նվազում 85 դեպքով,   5.2%-ով նվազել է նաև դրանց բացահայտման ցուցանիշը` կազմելով 37.9%: 
Բնակարանային գողություն կատարելու համար ձերբակալվել է 9 հանցավոր խումբ` 20 անձով , բացահայտվել է 22 դեպք, ինչպես նաև ձերբակալվել է 25 անձ և բացահայտվել 96 դեպք:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մայրաքաղաքում գրանցվել է ավտոառևանգման   դեպքերի նվազում` 12 դեպքով,  բացահայտումը  կտրուկ աճել է 42.1%-ով  և  կազմել  100%: 
Խարդախությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են   77-ով, իսկ բացահայտման ցուցանիշը նվազել է 4.8%-ով և կազմել 89.6%:
Նախկինում կատարված` կասեցված հանցագործություններից 1-ին կիսամյակի  ընթացքում բացահայտվել է 441 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 270-ի դիմաց: Ընդ որում, այդ բացահայտված գործերից 183-ը կասեցված էին հանցագործություն կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով, որը 119 դեպքով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում հետախուզման մեջ գտնվող 5338 հանցագործներից հայտնաբերվել են 370-ը, նախորդ տարվա 343-ի  դիմաց : 
Հայտնաբերված  քրեական հանցագործների թիվը ավելացել է 27-ով,  հայտնաբերվել է նաև այլ երկրների կողմից հետախուզվող 16  հանցագործ : 
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում Երևան քաղաքի վարչական տարածքներում անցկացվել է 946 ստուգայց և 984 շրջագայություն. հայտնաբերվել են մուրացկանությամբ զբաղվող 13 անչափահասներ, որոնց մի մասը վերցվել է պրոֆիլակտիկ քարտային հաշվառման, իսկ մյուսներին տրվել են պաշտոնական նախազգուշացումներ, որից հետո հանձնվել են ծնողներին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ԱԳ բաժանմունքների ծառայողները վետերանների խորհրդի հետ համատեղ`  մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում անցկացրել են 752 զրույց և 643 զեկույց: Բացի այդ` կազմակերպել են այցելություններ վարչության ՊՊԾ գունդ, ոստիկանության կրթահամալիր, ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս և անցկացրել տարբեր պատմամշակութային միջոցառումներ:                       
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում քրեական պատասխանատվության  ենթարկված անձանց թիվը նվազել է 198-ով: 
Հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության տեսուչների կողմից որոշակի դրական աշխատանքներ են կատարվել հանցագործությունների բացահայտման և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ: Համայնքային ոստիկանության  տեսուչների  կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է 44 հետախուզվող, այդ թվում 27-ը զորակոչից խուսափողներ: Համայնքային ոստիկանության  տեսուչների կողմից  բացահայտվել է հանցագործության 316 դեպք, որը կազմում է  բացահայտվածների ընդհանուր թվի  4.9%-ը,  նախորդ տարվա` 303-ի և 4.7%-ի դիմաց,  աճելով 13-ով կամ  4.2%-ով: Նրանց կողմից հայտնաբերվել և առգրավվել է 3 միավոր զենք: Համայնքային ոստիկանության տեսուչների կողմից  կիսամյակի ընթացքում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ 168 արձանագրություններ: 
Համայնքային ոստիկանության տեսուչների մասնակցությունը հանցագործությունների բացահայտման գործում կարելի է դրական համարել բոլոր բաժիններում, որոնց բացահայտված դեպքերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել են: 
Հասարակական վայրերում կատարված հանցագործությունները նվազել են 23-ով,  41-ով աճել են խուլիգանության դեպքերը: Հասարակական վայրերում  գրանցված 32 հանցագործության դեպքերից 4-ը կատարվել են ՊՊԾ վերակարգերի կողմից սպասարկվող երթուղիներում, որոնք բացահայվել են:
Ոստիկանության ղեկավարության կողմից շարունակվում է վետերանների հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը :
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության վետերանները փոխհամագործակցելով տարածքային ոստիկանության բաժինների հետ` որոշակի աշխատանքներ են կատարել հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ: Նրանք մասնակցել են 7 հանցագործության դեպքերի բացահայտմանը, որոնցից 4-ը  անձնական ունեցվածքի գողության դեպքեր են,    2-ը` ծանր մարմնական վնասվածք հասցնելու և 1 վրաերթի դեպքեր:  Ոստիկանության վետերանների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք: Ստացված տեղեկությունների իրացման արդյունքում ոստիկանության բաժինների հետ համատեղ հայտնաբերվել և ձերբակալվել են 9 հետախուզվողներ:  Երևան քաղաքի ուսումնական հաստատություններում վետերանների կողմից կազմակերպվել են 76 հանդիպումներ, տարբեր թեմաներով անցկացվել են զեկուցումներ, որոնց մասնակցել են նաև տարածքային բաժինների անչափահասների տեսուչները: Ասվածը վկայում է, որ ոստիկանության վետերանների խորհուրդը իր ներդրումն ունի հանցավորության դեմ պայքարում, անհրաժեշտ է նրանց աջակցել, որպեսզի իրենց գիտելիքներն ու հարուստ աշխատանքային փորձը փոխանցեն երիտասարդ աշխատակիցներին:
Կատարողական կարգապահության ապահովման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի կողմից ենթակա ստորաբաժանումներում պարբերաբար կատարվում են ուսումնասիրություններ, տեղերում ցույց տալով  գործնական և մեթոդական օգնություն: 
2014 թ. 6 ամիսների ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար խրախուսվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի 613 աշխատակիցներ, որից  97-ը` ՀՀ ոստիկանության  ղեկավարության կողմից:
Ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու, օրինականության խախտումներ թույլ տալու համար կիսամյակի ընթացքում տարբեր կարգապահական  տույժերի  են ենթարկվել 121 աշխատակիցներ,  որից 46-ը` ՀՀ ոստիկանության ղեկավարության հրամաններով:


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումների 2013 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

2013 թ. ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է 8856 հանցագործության դեպք, նախորդ տարվա համեմատությամբ ծանր  հանցագործությունների դեպքերը աճել են 322-ով, իսկ առանձնապես ծանրերը նվազել են 28-ով: 
Մայրաքաղաքում է գրանցվել հանրապետությունում հաշվառված հանցագործությունների  53,5%-ը, այդ թվում` ծանր դեպքերի 65,4%-ը  և առանձնապես ծանրերի` 44,6%-ը:
Վերլուծությունը ըստ հանցատեսակների ցույց է տալիս, որ հանցագործությունների աճը պայմանավորված է հիմնականում անձի, սեփականության և տնտեսական գործունեության  դեմ ուղղված հանցագործությունների աճով: 
Անձի դեմ ուղղված հանցագործությունները աճել են 202-ով  (1980-2182) կամ 10.2%-ով, սպանության փորձերը աճել են` 4-ով կամ 36.4%-ով, սպանությունները նվազել են 2 դեպքով, 45 դեպքով նվազել են մարմնական վնասվածքները, ծանր մարմնական վնասվածքները նվազել են 4-ով: Արձանագրվել է 8 դեպքով կամ    53.3%-ով մարդկանց թրաֆիքինգի(15-7) դեպքերի նվազում և 4 դեպքով կամ 14.8%-ով սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների աճ:
Տնտեսական գործունեության  դեմ ուղղված  հանցագործությունները աճել են 235-ով (509-744)  կամ 46.2%-ով, այդ թվում` ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության զբաղվելու փաստերը`33-ով  կամ 253.8%-ով: 
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման դեմ ուղղված հանցագործությունները աճել են 95 դեպքով, այդ թվում` ճանապարհատրանսպորտային պատահարները` 38-ով (377-415), իսկ մահով ՃՏՊ-երը նվազել են 3 դեպքով: Խուլիգանության դեպքերը  աճել են 20-ով(50-70), այդ թվում` զենքի գործադրմամբ կատարվածները` 4-ով: Տարվա ընթացքում գրանցվել է թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշների նվազում, ընդ որում, հայտնաբերված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 8-ով (605-597) կամ 1.3%-ով, իսկ իրացման փաստերը աճել են  10-ով  (371-381)  կամ 2.7%-ով: Իրացման դեպքերի աճին զուգընթաց, աճել է նաև դրանց բացահայտման ցուցանիշը` կազմելով 80.6%, նախորդ տարվա 79.5%-ի դիմաց:  
2013 թ. ընթացքում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու համար քրեական պատասխանատվության են ենթարկվել 137 անձ, որից 71-ը ազատազրկվել են, իսկ 188 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Առգրավվել է 7.258 գրամ ափիոն , 6347 գրամ մարիխուանա: 
Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվը նվազել է 10 դեպքով (85-75), իսկ հրազենով կատարված հանցագործությունները աճել են` 3-ով (30-33): Տարվա ընթացքում պարբերաբար մայրաքաղաքում անցկացվել է «Արսենալ-Երևան» և «Զինանոց» կանխարգելիչ միջոցառման տասնօրյակ: Միջոցառումը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար տարածքային բաժինների պետերին հանձնարարվել է կազմել համապատասխան պլան ու աշխատանքների նկատմամբ սահմանել անմիջական հսկողություն: Ինչպես նաև հանձնարարվել է կոորդինացնել  ստացված օպերատիվ տեղեկությունները և զենք, զինամթերքի կամավոր հանձնման նպատակով բնակչության շրջանում ակտիվացնել բացատրական աշխատանքները: 
Տարվա ընթացքում անցկացված օպերատիվ-հետախուզական  և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ առգրավվել եւ հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 149  միավոր հրազեն, այդ թվում` 23 ինքնաձիգ, 2 գնդացիր,  45 հրացան, 68 ատրճանակ, 1 ինքնաշեն կրակող սարք, 5 նռնականետ  և այլն, ինչպես նաև 201 նռնակ, 59 արկ  և ական, 1 կգ պայթուցիկ նյութ, տարբեր տրամաչափի   շուրջ 44.000  փամփուշտ: 
Հաշվետու ժամանակաշրջանում Երևան քաղաքում արձանագրվել է դիտավորյալ սպանության 17 դեպք: Դիտավորյալ սպանությունների բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով, կազմելով`  70.6%: Սպանության փորձերի բացահայտման ցուցանիշը ևս աճել է 11.5%-ով` 81.8%-ից դարձել է 93.3%:   
Քրեական հետախուզության աշխատակիցների ուժերով տարվա ընթացքում բացահայտվել է 3167 հանցագործության դեպք, նախորդ տարվա 3203-ի դիմաց:
Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում հայտնաբերվել և մերկացվել են 55 հանցավոր խմբեր` 144 անձով, որոնց կողմից կատարվել են  250 հանցագործություն: 
2013 թ. ընթացքւմ արձանագրվել է  մահով ՃՏ պատահարների նվազում 3 դեպքով: Գրանցված  41 այդպիսի դեպքերից բացահայտվել են  38-ը, իսկ 3-ը մնում են չբացահայտված: 
Ավազակային հարձակում կատարելու համար տարվա  ընթացքում ձերբակալվել է 12 հանցավոր խումբ` 35 անձով, որոնց կողմից կատարվել են 15 հանցագործություններ:  
Ավազակային հարձակում կատարելիս 8 դեպքում հանցագործությունը  կատարվել է հրազենի գործադրման սպառնալիքով, 46 դեպքում` սառը զենքի սպառնալիքով, 10 դեպքում հանցագործները օգտագործել  են  դիմակ, ինչը վկայում է հանցավոր խմբերի վտանգավորության մասին, որոնց վնասազերծումը շատ կարևոր է օպերատիվ  իրավիճակը վերահսկելու համար:    
2013 թ. ընթացքում մայրաքաղաքում արձանագրված անձնական ունեցվածքի կողոպուտները նվազել են 59 դեպքով,  բացահայտման  ցուցանիշը նվազել է      14.9%-ով` կազմելով 40.8%:   
Վերլուծության համաձայն` կողոպուտներից 106-ը կատարվել են փողոցներում և շենքերի բակերում, 12 դեպք շքամուտքերում, 14-ը բնակարաններում, 10-ը շինություններում: 119 դեպքեր կատարվել են ցերեկային ժամերին, 115 դեպքում տուժողները եղել են կանայք: 
Արձանագրված 851 բնակարանային գողության դեպքերից 414-ը կատարվել են օրվա ցերեկային ժամերին, 232-ը գիշերային ժամերին, 205-ը անհայտ ժամանակահատվածում: 284 դեպք կատարվել է պատուհանից մուտք գործելու եղանակով, 188 դեպք` տեխնիկական միջոցների գործադրմամբ, 125 դեպք` հարմարեցված բանալիով, 101 դեպք` բաց դռնից մուտք գործելով, 31 դեպք` պատշգամբից մուտք գործելով, 122 դեպք` այլ եղանակով: 
Նախորդ տարվա համեմատ մայրաքաղաքում գրանցվել է ավտոառևանգման   դեպքերի նվազում` 2 դեպքով   (27-25), բացահայտումը  աճել է 1% -ով  և  կազմել  64%: 
Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումը լավագույն կանխարգելումն է, որի շնորհիվ վերանում է անպատժելիության մտածելակերպը, իսկ հանրության բոլոր շերտերում ամրանում է արդարության հանդեպ հավատը: Նախկինում կատարված` կասեցված հանցագործություններից այս տարվա ընթացքում բացահայտվել են 508 հանցագործության դեպք, ընդ որում, վերոհիշյալ բացահայտված գործերից 76-ը կասեցված էին հանցագործություն կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով, որը 24 դեպքով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 
2013թ. ընթացքում հետախուզման մեջ գտնվող 5666  հանցագործներից հայտնաբերվել են 749-ը կամ 13.2%:  Առանց 327 հոդվածով հետախուզվողների հայտնաբերման տոկոսը կազմել է 28.8%,  նախորդ տարվա 25.1%-ի դիմաց:  
Հայտնաբերված քրեական հանցագործների թիվը ավելացել է 3-ով  (746-749),   հայտնաբերվել են նաև այլ երկրների կողմից հետախուզվող 27  հանցագործներ (2012 թ. 32): 
2014 թ. հունվարի 1-ի դրությամբ  հետախուզման մեջ են մնում 4917 անձինք, այդ թվում` 45 մարդասպան, 34 ավազակ, 10 կողոպտիչ,  42 ծանր մարմնական վնասվածք հասցնող, 65 գող, 68 յուրացնող, 303 խարդախ, 33 թմրանյութ վաճառող: Հետախուզման մեջ մնացած անձանց 79.4%-ը (3906) հերթական զորակոչից խուսափողներ են: 
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացում հետախուզվել են  անհայտ կորած 71 անձինք,  որոնցից` 42-ը կամ 59.2% հայտնաբերվել են:
2013 թ. ընթացքում քրեական պատասխանատվության  ենթարկված անձանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ  նվազել է 112-ով (4770-4658) կամ 2.3%-ով: 
Տարվա ընթացքում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 215 հանցագործություն (2012 թ.` 202): 
Հանցագործություն կատարած 173 անչափահասներից 119-ը (նախկինում` 122-ը) տեղի բնակիչներ են: Բացահայտվել է անչափահասներին հանցագործություն կատարելու մեջ ներգրավելու 7 դեպք: 
Հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության տեսուչների կողմից որոշակի դրական աշխատանքներ են կատարվել հանցագործությունների բացահայտման և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ: Համայնքային ոստիկանության  տեսուչների  կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է 51 հետախուզվող (2012 թ.` 37), այդ թվում` 39-ը զորակոչից խուսափողներ, որը կազմում է  հայտնաբերված հանցագործների ընդհանուր թվի 6.8%-ը: Համայնքային ոստիկանության  տեսուչների կողմից  բացահայտվել է հանցագործության 651 դեպք, հայտնաբերվել և առգրավվել է 11 միավոր զենք: Համայնքային ոստիկանության տեսուչների կողմից  տարվա ընթացքում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ 1290 արձանագրություններ /2012 թ.` 582/: 
Համայնքային ոստիկանության տեսուչների մասնակցությունը հանցագործությունների բացահայտման գործում կարելի է դրական համարել բոլոր բաժիններում, որոնց բացահայտված դեպքերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել են:
Հասարակական վայրերում կատարված հանցագործությունները նվազել են 9-ով (90-81), 20-ով աճել են խուլիգանության դեպքերը: Մայրաքաղաքում գրանցված 8856 հանցագործության դեպքերից 11-ը կատարվել են ՊՊԾ վերակարգերի կողմից սպասարկվող երթուղիներում, որոնցից 8-ը բացահայտվել են, 2-ը մնում են չբացահայտված:
Ոստիկանության ղեկավարության կողմից շարունակվում է  վետերանների հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:
2013 թ. ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության վետերանները փոխհամագործակցելով տարածքային ոստիկանության բաժինների հետ որոշակի աշխատանքներ են կատարել հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ: Նրանք մասնակցել են 34 հանցագործության դեպքերի բացահայտմանը, որոնցից  26-ը  անձնական ունեցվածքի գողության դեպեր են, 2-ը ավազակային հարձակման , 1-ակական կողոպուտի, ավտոառևանգման, վրաերթի, ծանր մարմնական վնասվածք հասցնելու, սառը զենքի հայտնաբերման և անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու դեպքեր:  Ոստիկանության վետերանների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք: Ստացված տեղեկությունների իրացման արդյունքում ոստիկանության բաժինների հետ համատեղ հայտնաբերվել և ձերբակալվել են 16 հետախուզվողներ: Երևան քաղաքի ուսումնական հաստատություններում վետերանների կողմից կազմակերպվել են 82 հանդիպումներ, որոնց ընթացքում տարբեր թեմաներով անցկացվել են զեկուցումներ, որոնց մասնակցել են նաև տարածքային բաժինների անչափահասների տեսուչները: Վերոգրյալը վկայում է, որ ոստիկանության վետերանների խորհուրդը իր ներդրումն ունի հանցավորության դեմ աայքարում:
2013 թ. տարվա ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար խրախուսվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի 1011 աշխատակիցներ, որից 329-ը` ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից:
Ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու, օրինականության խախտումներ թույլ տալու համար տարվա ընթացքում տարբեր կարգապահական  տույժերի  են ենթարկվել 172 աշխատակիցներ,  որից 53-ը` ՀՀ ոստիկանության ղեկավարության հրամաններով:
 


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումների 2013 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

2013 թ. 9 ամիսների ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք: Ծանր հանցագործությունների գծով դեպքերը աճել են 287-ով, իսկ առանձնապես ծանր դեպքերը նվազել են 26-ով: Նման պատկերի բացատրությունն այն է, որ առանձնապես ծանր հանցագործությունները երբեք չեն թաքցվել հաշվառումից և նշված թվերը արտացոլում են իրական պատկերը: Այս հանցատեսակի նվազումը կապված է վերջին շրջանում հանցագործների կամ հանցավոր խմբերի հայտնաբերման ու վնասազերծման ուղղությամբ տարվող կանխարգելիչ գործունեությամբ: Իսկ ծանր հանցագործությունների աճը պայմանավորված է հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկայի վերացման հետ, ինչով պայմանավորվում է ոչ միայն բացահայտման աշխատանքների արդյունավետությունը, այլև կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման իրական հեռանկարը:
Մայրաքաղաքում է գրանցվել հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 53 տոկոսը, այդ թվում՝ ծանր դեպքերի 66.3%-ը և առանձնապես ծանր դեպքերի` 47.1%-ը:
Վերլուծությունը ըստ հանցատեսակների ցույց է տալիս, որ հանցագործությունների աճը պայմանավորված է հիմնականում անձի, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների աճով:
2013 թ. 9 ամիսների ընթացքում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 119 անձ, որից 52-ը ազատազրկվել են, իսկ 149 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Առգրավվել է 7,258 գր. ափիոն, 5830 գր. մարիխուանա տեսակի թմրանյութ:
Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվը աճել է 4-ով, իսկ հրազենով կատարված հանցագործությունները նվազել է 1-ով:
Հաշվետու ժամանակահատվածում անցկացված օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ առգրավվել եւ հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 122 միավոր հրազեն, այդ թվում՝ 16 ինքնաձիգ, 1 գնդացիր, 39 հրացան, 59 ատրճանակ, 1 ինքնաշեն կրակող սարք, 4 նռնականետ և այլն, ինչպես նաև 152 նռնակ, 51 արկ և ական, տարբեր տրամաչափի շուրջ 40 հազար փամփուշտ:
Հաշվետու ժամանակաշրջանում Երևան քաղաքում արձանագրվել է դիտավորյալ սպանության 13 դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում` 9-ը բացահայտվել են: Դիտավորյալ սպանությունների բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 12,1%-ով՝ կազմելով 69,2%: Իսկ սպանության փորձերի բացահայտման ցուցանիշը նվազել է` 100%-ից դարձել է 92,3%:
2013 թ. 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 34 մահով ՃՏ պատահար: Այդ դեպքերից բացահայտվել է 30-ը, իսկ 4-ը մնում է չբացահայտված:
2013 թ. 9 ամիսների ընթացքում գրանցվել է ավազակային հարձակման դեպքերի աճ 18-ով, 5,1-%-ով աճել է նաև բացահայտման ցուցանիշը, կազմելով` 70,5% , նախորդ 65,4%-ի դիմաց:
Ավազակային հարձակում կատարելու համար 9 ամիսների ընթացքում ձերբակալվել է 11 հանցավոր խումբ՝ 32 անձով, որոնց կողմից կատարվել են 14 հանցագործություններ և 10 անձ` 17 դեպք: Ավազակություն կատարողներից 7-ը եղել են մարզերի բնակիչներ, իսկ 8-ը` նախկինում դատապարտվածներ:
Ավազակային հարձակում կատարելիս 1 դեպքում հանցագործությունը կատարվել է հրազենով, 4 դեպքում հրազենի գործադրման սպառնալիքով, ինչը վկայում է հանցավոր խմբերի վտանգավորության մասին, որոնց վնասազերծումը շատ կարևոր է օպերատիվ իրավիճակը վերահսկելու համար: 11 դեպք կատարվել է բնակարաններում, 14-ը` փողոցներում, 9-ը` շենքերի մուտքերում և 10-ը` շինություններում :
2013 թ. 9 ամիսների ընթացքում մայրաքաղաքում արձանագրված անձնական ունեցվածքի կողոպուտները նվազել են 29 դեպքով: Գրանցված 119 կողոպուտի դեպքերից բացահայտվել են 58-ը և 61 դեպք մնացել է չբացահայտված:
Վերլուծության համաձայն՝ կողոպուտներից 89-ը կատարվել են փողոցներում և շենքերի բակերում, 9-ը` շենքերի մուտքերում, 7-ը` բնակարաններում, 3-ը` շինություններում: 92 դեպքում տուժողները եղել են կանայք, 27 դեպքում` տղամարդիկ: Կողոպուտ կատարելու համար ձերբակալվել է 2 հանցավոր խումբ 4 անձով, որոնց կողմից կատարվել է 4 հանցագործության դեպք և 17 անձ, որոնք կատարել են 35 կողոպուտ: Կողոպուտ կատարողներից 5-ը եղել են մարզերի բնակիչներ, իսկ 7-ը` նախկինում դատապարտվածներ:
Անձնական գույքի խարդախությունները նվազել են 51-ով, իսկ բացահայտման ցուցանիշը մնացել է գրեթե նույնը` կազմելով 95.2%:
Նախկինում կատարված` կասեցված հանցագործություններից այս տարվա 9 ամիսների բացահայտվել են 399 հանցագործության դեպք, նախորդ տարվա 380-ի դիմաց: Ընդ որում՝ վերոհիշյալ բացահայտված գործերից 73-ը կասեցված էին հանցագործություն կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով:
Համայնքային ոստիկանության տեսուչների կողմից բացահայտվել է հանցագործության 441 դեպք, որը կազմում է բացահայտվածների ընդհանուր թվի 9.6%-ը, ՊՊծ ոստիկանության գնդի ծառայողների կողմից բացահայտվել է հանցագործության 276 դեպք, որը կազմում է ընդհանուր բացահայտվածների 6%-ը: ՔՀԲ ծառայողների կողմից բացահայտվել է 2317 հանցագործություն, որը կազմում է ընդհանուր բացահայտվածների 50,4%-ը:
2013 թ. 9 ամիսների ընթացքում հետախուզման մեջ գտնվող 5276 հանցագործներից հայտնաբերվել է 534-ը:
2013 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հետախուզման մեջ են մնում 4742 անձինք, այդ թվում՝ 41 մարդասպան, 37 ավազակ, 10 կողոպտիչ, 42 ծանր մարմնական վնասվածք հասցնող, 70 գող, 68 յուրացնող, 297 խարդախ, 34 թմրանյութ վաճառող: Հետախուզման մեջ գտնվող մնացած անձանց 78,3%-ը (3717) հերթական զորակոչից խուսափողներ են:
9 ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 155 հանցագործություն:
Հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության տեսուչների կողմից որոշակի դրական աշխատանքներ են կատարվել հանցագործությունների բացահայտման և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ: Համայնքային ոստիկանության տեսուչների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել են 51 հետախուզվողներ, որից 31՝ հանցագործություններ կատարած անձինք: Համայնքային ոստիկանության տեսուչների կողմից բացահայտվել է հանցագործության 441 դեպք, որը կազմում է բացահայտվածների ընդհանուր թվի 9.5%-ը: Նրանց կողմից հայտնաբերվել և առգրավվել է 9 միավոր զենք: Համայնքային ոստիկանության տեսուչների կողմից 9 ամիսների ընթացքում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ 696 արձանագրություններ:
Հասարակական վայրերում կատարված հանցագործությունները նվազել են 17-ով: Մայրաքաղաքում գրանցված 6300 հանցագործության դեպքերից 11-ը կատարվել են ՊՊԾ վերակարգերի կողմից սպասարկվող երթուղիներում, բոլորն էլ բացահայտված են:
ՊՊծ ոստիկանության գնդի ծառայողների կողմից ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ կազմվել են 620 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Նրանց կողմից և մասնակցությամբ հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 11 հանցագործ, հայտնաբերվել է 4 առևանգված ավտոմեքենա, բացահայտվել է հանցագործության 276 դեպք:
Մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության բաժինը 2013 թ. 9 ամիսների ընթացքում կատարել է որոշակի աշխատանքներ մետրոպոլիտենի կայարաններում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ, որի շնորհիվ այստեղ չեն գրանցվել արտակարգ դեպքեր և պատահարներ: 9 ամիսների ընթացքում բաժնում արձանագրվել է հանցագործության 31 դեպք, որից 12-ով հարուցվել է քր. գործ, որից 10-ը բացահայտված է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 1 անձ: Բաժնի աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների շնորհիվ արձանագրվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 և զենքի առգրավման 1 դեպք: Տարբեր իրավախախտումների համար կազմվել են 7 վարչական արձանագրություններ, որոնցով իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության:
2013 թ. 9 ամիսների ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար խրախուսվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի 763 աշխատակիցներ, որից 319-ը` ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից:
Ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու, օրինականության խախտումներ թույլ տալու համար կիսամյակի ընթացքում տարբեր կարգապահական տույժերի են ենթարկվել 106 աշխատակիցներ, որից 31-ը` ՀՀ ոստիկանության ղեկավարության հրամաններով:


 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումների 2013 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձնակազմը 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում աշխատել է ամենօրյա գործառույթների պատշաճ իրագործմամբ՝ լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը և պահպանվել հասարակական կարգ ու կանոնը մայրաքաղաքում: Ձեռնարկվել են լուրջ և գործուն միջոցներ հանցագործությունների կանխարգելման, հանցագործների կամ հանցավոր խմբերի արագ հայտնաբերման ու վնասազերծման ուղղությամբ: 

2013 թ. 6 ամիսների ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է 4379 հանցագործության դեպք, որը 673 դեպքով (3706-4379) կամ 18,2%-ով ավել է նախորդ տարվանից, այդ թվում՝ ծանր հանցագործությունների դեպքերը աճել են 363-ով, իսկ առանձնապես ծանրերը նվազել են 27-ով: Այս հանցատեսակների աճի և նվազման հետ կապված հարկ է նշել հետևյալ նկատառումները, որ առանձնապես ծանր հանցագործությունները երբևիցէ չեն թաքցվել հաշվառումից և նշված թվերը արտացոլում են իրական պատկերը: Այս հանցատեսակի նվազումը կապված է վերջին շրջանում կատարված հանցագործների կամ հանցավոր խմբերի հայտնաբերման ու վնասազերծման ուղղությամբ տարվող կանխարգելիչ գործունեությամբ, որոնք պետք է մշտապես լինեն առաջնային: Իսկ ծանր հանցագործությունների աճը պայմանավորված է հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկայի վերացման հետ:
Մայրաքաղաքում է գրանցվել հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 55,2%, այդ թվում՝ ծանր դեպքերի 69,2%-ը և առանձնապես ծանրերի` 57,3%-ը:
Վերլուծությունը ըստ հանցատեսակների ցույց է տալիս, որ հանցագործությունների աճը պայմանավորված է հիմնականում անձի, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների աճով:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները աճել են 481-ով (1665-2146) կամ 28,9%-ով, այդ թվում՝ անձնական գույքի հափշտակությունները` 494-ով (1516-2010) կամ 32,6%-ով: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողությունների աճ 456 դեպքով կամ 39,2%-ով, բնակարանային գողությունները աճել են 251-ով կամ 124,9%-ով: Անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների աճը պայմանավորված է արդեն իսկ վերը նշված հաղորդումները հաշվառումից թաքցնելու երևույթը բացառելու հետ: Բնակարանային գողությունների գրանցված գործերի քանակի 251-ով (201-452) կամ 124,9%-ով աճի պարագայում, բացահայտված դեպքերի թիվը նույնպես աճել է 58-ով (84-142) կամ 69%-ով: Սակայն 124,9%-ով աճի պայմաններում դրանց բացահայտումը նվազել է 10,4%-ով: Բնակարանային գողություն կատարելու համար ձերբակալվել է 5 հանցավոր խումբ 14 անձով, որոնց կողմից կատարվել է 90 դեպք և 9 անձ, որոնք կատարել են 33 բնակարանային գողություն: Բնակարանային գողությունների կանխարգելման և բացահայտման գործընթացը դեռևս սպասվող արդյունքներ չեն տալիս և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները, միջոցառումները գտնվում են հատուկ հսկողության տակ` հնարավորինս արագ և ամբողջական բացահայտելու նպատակով:
Անձնական գույքի նկատմամբ ավազակությունները աճել են 13-ով (19-32), իսկ կողոպուտները նվազել են 5-ով (78-73):
Անձի դեմ ուղղված հանցագործությունները աճել են 75-ով (857-932) կամ 8,8%-ով, սպանության փորձերը աճել են` 6-ով կամ 100%-ով, 24 դեպքով աճել են մարմնական վնասվածքները, ծանր մարմնական վնասվածքները նվազել են 2-ով, իսկ դիտավորյալ սպանությունները մնացել են անփոփոխ` 10 դեպք: Արձանագրվել է 9 դեպքով կամ 75%-ով մարդկանց թրաֆիքինգի /12-3/ և 5 դեպքով կամ 23,8%-ով սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ նվազում:
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման դեմ ուղղված հանցագործությունները աճել են 60 դեպքով, այդ թվում՝ մահով ճանապարհատրանսպորտային պատահարները` 1-ով (22-23), իսկ խուլիգանության դեպքերը նվազել են 17-ով(41-24), այդ թվում՝ զենքի գործադրմամբ կատարվածները` 7-ով: Կիսամյակի ընթացքում գրանցվել է թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշների աճ, ընդ որում, հայտնաբերված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը աճել են 44-ով (330-374) կամ 13.3%-ով, իսկ իրացման փաստերը` 51-ով (198-249) կամ 25.8%-ով: Ի դեպ