ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց՝ գուլպայում

Մարտի 13-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքից բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 38-ամյա մի բնակչի, որի գուլպայի միջից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված կանեփանման զանգված:
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ թմրամիջոցը պատրաստել է 2011 թ. աշնանը՝ իրենց գյուղի դաշտերում վայրի աճած կանեփի բույսերից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում Է հետաքննություն: