ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց են պատրաստել

Մարտի 8-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության  Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված, նախկինում դատված Արգամ Ա.-ի տնից հայտնաբերել են 1,5 լիտրանոց պոլիէթիլենային տարա` 30 գրամ սպիտակավուն նյութի պարունակությամբ և էլեկտրական սալիկի վրա դրված 1,5 լ տարողությամբ տարա` 25 գ սպիտակավուն նյութի պարունակությամբ:
Ըստ Արգամ Ա.-ի հայտարարության, նշված թմրամիջոցն ընկերոջ՝ 1969 թ. ծնված, նախկինում դատված Սարիկ Զ.-ի հետ պատրաստել են տարբեր նյութերի խառնուրդից` ներարկման եղանակով իրենց օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննությանլ:
Կատարվում է հետաքննություն: