ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
26.01.2016 10:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բնակարաններից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Գոռ Հ.-ն, ով հունվարի 15-ից ՌԴ Տոլյատի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: