ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտում 22 տարի անց

28.11.2012 12:08 Գողություն

Շուրջ 22 տարի առաջ՝ 1990 թ. հոկտեմբերի 20-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Գյումրի քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ 2140» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը, լուսարձակները, դիմապակին և դիմապակին մաքրող սարքերը:
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը կատարել է 1945 թ. ծնված Սամվել Տ.-ն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: