Բիշքեկում անցկացվեց ՀԱՊԿ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ղեկավար իրավասու մարմինների Համակարգող խորհրդի 12-րդ նիստը
26.10.2012 18:25
Այցելություններ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ղեկավար իրավասու մարմինների Համակարգող խորհրդի հերթական` տասներկուերորդ նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ էին մեկնել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2012 թվականին ծավալած գործունեությունը, 2013 թվականի աշխատանքների հեռանկարները, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքային խմբերի ամփոփումները, «Կանալ-Արևելք» տեղական օպերատիվ միջոցառման արդյունքները, «ԳՌՕՄ-2012» օպերատիվ-տակտիկական ուսուցման արդյունքները, «Կանալ» օպերատիվ միջոցառման շրջանակներում հատուկ տեղական միջոցառումների անցկացումը, ինչպես և «Կանալ» միջոցառման շրջանակներում Աֆղանստանի իրավասու մարմինների հետ միջոցառումների անցկացումը:
Նիստի մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել`
-շարունակել զարգացնել ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների օպերատիվ ստորաբաժանումների միջև գործնական համագործակցությունը, ուղղված աֆղանական թմրամիջոցների արտադրման հակազդմանը, թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի հայտնաբերմանը,
-շարունակել անցկացնել «Կանալ» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների անցկացումը,
-մշակել 2013-2017 թթ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ անդամ-պետությունների հակաթմրամիջոցային ռազմավարության նախագիծ:
Նիստի ժամանակ հավանության է արժանացել ՀԱՊԿ անդամ-պետությունների Քարտուղարության կողմից ներկայացված առաջարկությունը` ԱՊՀ մասնակից-պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ տեսակների հանցագործությունների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի և ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի միջև փոխգործակցության Հուշագրի ստորագրումը:
Նիստի շրջանակներում ընդունվել են հետևյալ որոշումները`
-աշխատանքային խմբերում կատարված նշանակումների,
-ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդին կից ստեղծված կանխարգելման ոլորտում միջգերատեսչական համագործակցության աշխատանքային խմբի կանոնադրության հաստատման,
-աշխատանքային խմբերի 2013 թվականի հիմնական միջոցառումների պլանների հաստատման,
-Աֆղանստանի Իսլամական Հանրապետության թմրամիջոցների դեմ պայքարի նախարարության մասնակցությունը «Կանալ» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառմանը մշտական մասնակցելու հիմունքներով,
-ՀԱՊԿ անդամ-պետությունների շրջանակներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վիճակի վերաբերյալ ամփոփ վերլուծական տեղեկատվության պատրաստման վերաբերյալ:
Նիստի անցկացման վերաբերյալ Խորհրդի Նախագահի կողմից ստորագրվել է համապատասխան արձանագրություն: