Գյումրիում խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
19.12.2014 11:47
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 18-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ղարիբջանյան խճուղու թիվ 3 հասցեից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Մյասնիկ Գ.-ին, որը դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: