Գուգարքում սպանություն կատարողը Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով
24.09.2014 14:14
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել Արթուր Ղավալյանի կողմից Հայկուշ Աշուղյանին սպանելու և Րաֆֆի Աշուղյանին մարմնական վնասվածք պատճառելու մասին:
Ոստիկանները պարզել են, որ Ա. Ղավալյանը 2011 թ. նոյեմբերի 18-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: