Դատարանից՝ ոստիկանություն
24.02.2015 10:58
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 23-ին, ժամը 14.45-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող, 1967 թ. ծնված Արամ Ա.-ն ներկայացել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղից էլ բերման է ենթարկվել ոստիկանության Տավուշի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: