Դեղնականաչավուն զանգված և ներարկիչ` սպիտակ հեղուկով
25.03.2015 14:20
Արձանագրված դեպքեր
Մարտի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ 3-րդ բաժնի, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները Ամիրյան փողոցի թիվ 18 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ներսես Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 0.5 գ կշռով դեղնականաչավուն զանգված և մեկ ներարկիչ` սպիտակ հեղուկով` 1 մլ ծավալով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: