1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

27.02.2013 19:37 Ընտրություններ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում
Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին և պատվիրակության անդամներին:
Ողջունելով հյուրերին՝Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց սերտ համագործակցության կապակցությամբ: Ոստիկանության պետը նշեց, որ նկատի ունենալով Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ձեռք բերած փորձը՝ ոստիկանությունն արել և անում է առավելագույնը թափանցիկ ու արդյունավետ աշխատելու թե՛ դիտորդական առաքելությունների, թե՛ կուսակցությունների, կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների հետ: Մասնավորապես, անդրադարձ է արվում բոլոր ահազանգերին, ըստ պահանջի տրամադրվում են անհրաժեշտ նյութերը, ընտրախախտումների քննության վերաբերյալ հասարակությունը պարբերաբար և ամենայն մանրամասնությամբ իրազեկվում է ոստիկանական հեռուսատահաղորդումների միջոցով, իսկ կայքով ներկայացվում են նաև նյութերի անգլերեն և ռուսերեն տարբերակները: 
Հայդի Թալիավինին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավելեց, որ դիտորդներին հետաքրքրում է նաև ոստիկանության արձագանքը հետընտրական զարգացումներին:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հետընտրական շրջանում էլ ոստիկանությունըպատշաճ իրականացնում է իր գործառույթները հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: 
Ոստիկանության պետն ընդգծեց, որ հանրահավաքների ընթացքում ոստիկանության խնդիրը անցանկալի միջադեպերի բացառումն է՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, որն ընդգրկում է նաև հանրահավաքների տեսագրումը՝ նպատակ ունենալով կանխել սադրանքներն ու իրավախախտումները, ինչպես և վերահսկել ոստիկանների կողմից ծառայության պատշաճ կատարումը: 
Ի պատասխան Հայդի Թալիավինիի՝ Արտաշատի հանրահավաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ դեպքով արդեն իսկ ծառայողական քննություն է նշանակվել, և օրենքը հատկապես խիստ է իր պարտականություններում թերացած ոստիկանի հանդեպ, քանի որ օրենքը չկատարող ոստիկանը չի կարող օրինահարգություն պահանջել քաղաքացուց:
Հայդի Թալիավինին շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Գասպարյանին հարցադրումներին տրված սպառիչ ու մանրակրկիտ բացատրությունների համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: