ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոցների հայտնաբերում: Նշանակվել են փորձաքննություններ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 45 հասցեի մոտից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Ժիրայր Ս.-ին, 1976 թ. ծնված Գուրգեն Խ.-ին և 1983 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
Նրանց մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն չորացված զանգված և ներարկիչ՝ «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցին նմանվող հեղուկ:
Ըստ Ժիրայր Ս.-ի և Գուրգեն Խ.-ի հայտարարության` հայտնաբերվածը թմրամիջոց է և պատկանում է իրենց:

***

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Լալայան փողոցի 1 շենքից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Տիգրան Գ.-ին և 1971 թ. ծնված Հարություն Ս.-ին, որոնց մոտ հայտնաբերվել և առգրավվել է մեկական ներարկիչ` շագանակագույն հեղուկ զանգվածով:
Տիգրան Գ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը թմրանյութը պատրաստել է «պիրալգին» տեսակի դեղահաբերից` ներարկման միջոցով օգտագործելու համար, և հյուրասիրել է նաև Հարություն Ս.-ին:
Նշանակվել են դատաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: