ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց «հյուրասիրողին» ձերբակալեցին

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Մայիսյան գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Սևակ Տ.-ին, 1990 թ. ծնված Կոլյա Զ.-ին և 1993 թ. ծնված Նարեկ Մ.-ին` վերջինիս վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով:
Զննությամբ ավտոմեքենայից հայտնաբերվել է 2,5 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Կոլյա Զ.-ն հայտարարել է, որ զանգվածը պատկանում է իրեն և այն ձեռք է բերել Գետաշեն գյուղի բնակիչ, իր ծանոթ Վարիչից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարիչը 1964 թ. ծնված Վահրիճ Ա.-ն է, որը նույն օրը, ժամը 09.30-ին, Գետաշեն գյուղից բերման է ենթարկվել և խոստովանել, որ թմրամիջոցն ինքն է հյուրասիրել Կոլյա Զ.-ին:
Վահրիճ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է հետաքննություն: