Ինը տարի անց
05.04.2013 11:13
Հայտարարվել է հետախուզում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 3-ին, ժամը 19.00-ին, Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Գուրգեն Հ.-ն, որը 2004 թ. ապրիլի 1-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: