ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դեզոմորֆինը պատրաստել էր իր օգտագործման համար

Նոյեմբերի 13-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Աճառյան պողոտայի թիվ 42 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արամ Ա.-ին:
Խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերել են 5 մլ տարողությամբ ներարկիչ՝ մոտ 3 մլ դեղնավուն հեղուկով:
Ըստ Արամ Ա.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը «դեզոմորֆին» թմրամիջոց է, որը պատրաստվել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: