ՌԴ իրավապահների կողմից 19 տարի հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
07.04.2015 10:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 6-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Լարիսա Մ.-ին, որը 1996 թ. նոյեմբերի 27-ից ՌԴ Պրիմորսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 206 հոդվածի /պատանդ վերցնելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: