1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Լեհաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լեհաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 25-ից 27-ը Երևանում էր Լեհաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ միջազգային համագործակցության և եվրոպական ֆոնդերի վարչության ավագ փորձագետ Մարիուշ Կոնիեչնիի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության շահագրգիռ ծառայությունների հետ տեղի ունեցան համատեղ քննարկումներ՝ կապված «Հայաստանի Հանրապետության հետ Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում 2015-2017թթ. գործողությունների ծրագրի» նախագծի հետ, որը Արևելյան գործընկերության եվրոպական նախաձեռնության շրջանակներում իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի և Լեհաստանի Ներքին գործերի նախարարության աջակցությամբ:
Նոյեմբերի 27-ին պատվիրակությանը ընդունեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը:
Ողջունելով հյուրերին` Արամ Զաքարյանը կարևորեց Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության ոստիկանական համագործակցության ընդլայնման փաստն ու պատրաստակամություն հայտնեց շարունակելու այն:
Լեհական կողմը ներկայացրեց եռամյա ոստիկանական համագործակցության ծրագրի ներկա ընթացքը՝ բարձր գնահատելով ՀՀ ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների ծառայողների պրոֆեսիոնալիզմը և մինչ այժմ կատարված աշխատանքները: Քննարկվեցին ծրագրի նախագծի հետ կապված մի շարք մանրամասներ: Նշվեց, որ ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև ոստիկանական համագործակցությանը` կապված միջսահմանային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի և օրենքի գերակայությունը ամրապնդելու նպատակով քայլերի ձեռնարկման հետ: 
Նախատեսվում է մինչև տարեվերջ ստորագրել ծրագիրը, որը կսկսի գործել 2015թ. հունվարի 1-ից:
Մասնակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: