Խարդախության մեղադրանքով հետախուզվողը գնացել էր Ջերմուկ
30.05.2014 10:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները մայիսի 28-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1980 թ. ծնված Իշխան Չ.-ին, որը մայիսի 26-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: