Խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով
13.03.2013 11:04
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 12-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Մալաթիայի անձնագրային բաժանմունքի ծառայողները Արամ Սարգսյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Դավիթ Պ.-ին, որը 2012 թ. հուլիսի 4-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: