ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին գյուղի բնակարաններից մեկում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Քասախ գյուղի մի բնակարանից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Ա.-ին, ով սեպտեմբերի 24-ից որպես ամբաստանյալ հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով:
Վերջինս ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: