Հայտնաբերում, առգրավում, կանխում, խափանում, բացահայտում. հանրապետության տարածքում ամբողջ ծավալով շարունակվում է «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28.08.2014 11:34
Միջոցառումներ
Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 28-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 72 տոննա 103 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 84 դեպք, որից 62-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 302 գրամ մարիխուանա, 12543.4 մլ դեզոմորֆին, սուբուտեքսի 464 թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, մորֆինի 4 թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 32 քրեական գործ` 41 դրվագով:
Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 7 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ/ դեպքեր:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք /2 հատ ՏՈԶ, 1 հատ ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ/:
Հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հրացան, 155 փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, 37 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ /Մասիսիս ՈԲ/, ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 սառը զենք, 19 փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/:
Տնամերձ 250 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 722.7 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 124 քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: ՎԻՎ ՀՀ օր.-ի 110 պրիմ 2 հոդվածի հատկանիշներով` 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: Հայտնաբերվել է 18 հետախուզվող:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն