«Կանեփ-կակաչ-2014» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը հանրապետությունում շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
29.08.2014 11:16
Միջոցառումներ
Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 29-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 75 տոննա 92 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, հայտնաբերվել է հանցագործության 87 դեպք, որից 65-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 418 գրամ մարիխուանա, 12543.4 մլ դեզոմորֆին, 464 սուբուտեքս թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, 4 մորֆին տեսակի թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
Հարուցվել է 34 քրեական գործ` 43 դրվագով:
Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 7 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ/ դեպքեր:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք /2 հատ ՏՈԶ, 1 հատ ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ/:
Հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հրացան, 155 փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, 37 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ /Մասիսիս ՈԲ/, ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 հատ կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 հատ սառը զենք, 19 հատ փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/:
Տնամերձ 260 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 763.6 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ:
Հարուցվել է 124 քրեական գործ, 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Հայտնաբերվել է 18 հետախուզվող:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն