Կոտայքում գողություն կատարողը կողոպուտի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
13.08.2014 11:52
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները գողություն կատարելու համար ձերբակալել էին 1996 թ. ծնված Թումաս Դ.-ին:
Օգոստոսի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Թումաս Դ.-ն փետրվարի 27-ից ՌԴ Կրասնադարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի /կողոպուտ/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: