Կրակոցներ գազային ատրճանակից
Նոյեմբերի 7-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Գ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 03.00-ին, «Անգլիական» զբոսայգու դիմաց 1986 թ. ծնված Արսեն Ա.-ի հասցեին տվել է հայհոյանքներ և իր «Վալտեր» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից երեք անգամ կրակել նրա ուղղությամբ:
Արման Գ.-ն ատրճանակը ներկայացրել է ոստիկանության ծառայողներին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: