ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կրկնվող պատմություններ՝ դեպի կործանում

Օրերս ոստիկանության ծառայողները Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ռոբերտ Ս.-ին և 1984 թ. ծնված Խաչատուր Ս.-ին:
Պարզվել է, որ գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները նշված հասցեի մոտ նկատելով նրանց՝ մոտեցել են: Խաչատուր Ս.-ն անմիջապես գետին է նետել 4 կաթոցիչ, որը հետագայում ոստիկանների պահանջով ներկայացրել է, իսկ Ռոբերտ Ս.-ն տաբատի գրպանից ներկայացրել է 3.9 գ դեղնականաչավուն զանգված՝ թղթի մեջ փաթեթավորված:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանությունը մշտապես և շարունակական պայքար է մղում թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը մեր երկրում կանխելու-նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Այդ պայքարի արդյունքների մասին կարող են փաստել նաեւ ցուցանիշները: Բայց որքան էլ ցավալի է, չարիքի ճիրաններում օրեցօր նորանոր մարդիկ են հայտնվում՝ երիտասարդներ՝ վտանգելով իրենց առողջությունն ու կործանելով ապագան: Վերը նշված դեպքից ավելի քան երկու ամիս առաջ՝ այս տարվա փետրվարի կեսերին, նույն վայրում համանման մի դեպք է արձանագրվել, ինչի մասին տեղեկացրել էինք: Նորից ներկայացնելով դեպքը՝ ուզում ենք այդ ճահճում նոր-նոր հայտնված մարդկանց մեկ անգամ ևս սթափության կոչ հնչեցնել՝ հետ կանգնել վնասակար ուղուց, որովհետև պատմությունները կրկնվում են, իսկ դրանց վերջնականգառը կործանումն է:


Ոստիկաններին տեսնելով՝ թմրամիջոցը գցել է ձեռքից
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Չարենցի փողոցի թիվ 1/3 հասցեի մոտից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1996 թ. ծնված Գոռ Ա.-ին և 1982 թ. ծնված Եգոր Մ.-ին:
Պարզվել է, որ գիշերը, ժամը 03.30-ին, Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ Գոռ Ա.-ն նկատելով ոստիկանության ծառայողներին՝ գետին է գցել ինչ-որ բան, այնուհետև ոստիկանների պահանջով վերցրել և ներկայացրել է մեկ կաթոցիչ և թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: