1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտարարություն

Հայտարարություն

<Իմ քայլը> քաղաքացիական նախաձեռնությունը վերջին մի քանի ժամերին Երևանի փողոցներում իրականացնում է հավաք երթի ձևով: Հավաքի կազմակերպիչ է հանդիսանում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ոստիկանությունը հանրային վայրերում հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչ այս պահը չի իրականացրել, քանի որ հավաքի կազմակերպիչը ընդհանուր առմամբ կատարում է <Հավաքների ազատության մասին> օրենքով նախատեսված իր պարտականությունները, իսկ հավաքը կրում է խաղաղ, սահմանադրական բնույթ: Չնայած ասվածին, երթ իրականացնելու օրենքով սահմանված պայմաններն ամբողջությամբ չեն պահպանվում, իսկ առանձին դեպքերում երթի բնականոնությունն ապահովելու իրավական պահանջը խախտվում է:
ՀՀ ոստիկանությունը երթի կազմակերպչին և մասնակիցներին հորդորում է այսուհետ ևս պահպանել հավաքի խաղաղ բնույթը, հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից:
Հիշեցնում ենք, որ երթի վերաբերյալ լիազոր մարմնին իրազեկում ներկայացնելը ինքնանպատակ չէ. այն ոստիկանությանը նախապես հնարավորություն է տալիս կազմակերպչական միջոցառումներ ձեռնարկել խաղաղ հավաքին լիարժեք աջակցություն ցույց տալու ուղղությամբ և ապահովել հավաքի կազմակերպչի արդյունավետ համագործակցությունը ոստիկանության ներկայացուցիչների հետ :