Հայտնաբերվեց 11 տարի անց, Մոսկվայում
Մայիսի 14-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ Մոսկվա քաղաքում գործուղման մեջ գտնվող օպերատիվ խումբն իրացնելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունները՝ ՌԴ ՆԳՆ ծառայողների հետ համատեղ, մայիսի 15-ին, ժամը 17.00-ին, Մոսկվա քաղաքում հայտնաբերել և ձերբակալել են 1958 թ. ծնված Աշոտ Կ.-ին, որը 2002 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով):
Խափանման միջոցը` կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: