Հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիի շենքերից մեկում
02.10.2013 16:05
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 1-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի և ԿՀԴՊ ԳՎ ծառայողները Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցի 15 շենքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Թ.-ին, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: