Հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով
08.04.2013 11:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 6-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Արաբկիրի ծառայողները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հրաչյա Մ.-ին որը մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: