Հետախուզվում էր Ուկրաինայի Խարկովի մարզի իրավապահների կողմից
04.09.2013 12:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 08.30-ին, բերման է ենթարկվել միջպետական հետախուզման մեջ գտնվող, 1980 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը 2006 թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր Ուկրաինայի Խարկովի մարզի իրավապահների կողմից՝ մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: