Հետախուզվում էր Ռոստովի մարզի իրավապահների կողմից
23.04.2014 15:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ապրիլի 22-ին, ժամը 11.15-ին, Արզնի գյուղի տներից մեկից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վասիլիյ Պ.-ին, որը 2012 թ. հուլիսի 21-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: