Թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածը նաև հետախուզվում էր
27.09.2016 09:29
Արձանագրված դեպքեր
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 18 և 16 շենքերի մոտից, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1978 թ. ծնված Վարդան Ե.-ին և 1975 թ. ծնված Յուրիկ Մ.-ին:
Պարզվել է, որ վերջինս սեպտեմբերի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի և 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով: