ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքում
26.11.2015 11:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՀԳՎ և ԱՎՎ ծառայողները ԱՎՎ վարչական շենքում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդգար Պ.-ին, ով 2011 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 111 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: