Հիվանդասենյակում հետախուզվող է հայտնաբերվել
03.04.2013 10:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 1-ին, ժամը 14.05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում հայտնաբերվել է 1977 թ. ծնված Արմենակ Ս.-ն, որը 2005 թ. մարտի 24-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: