Հրդեհի հետևանքով տանտերը մահացել է
21.10.2013 15:53
Հրդեհ
Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այրվել է 1931 թ. ծնված Ջանիկ Շահրիկյանի տունը, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Մեկնած օպերատիվ խմբին Ջ. Շահրիկյանի թոռը հաղորդում է տվել, որ միայնակ բնակվող պապն իր տան ննջասենյակում, ծխախոտի գլանակից առաջացած հրդեհից, ծխախեղդ է եղել և տարբեր աստիճանի այրվածքներից մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: