Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
05.02.2016 09:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 45 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1993 թ. ծնված Կարապետ Ե.-ին, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: