ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով պատահար Երևան-Իջևան ճանապարհին

04.12.2013 15:42 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.30-ին,  Երևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է իր հոր և եղբոր հետ անսարք ավտոմեքենան հրելով երթևեկելի գոտուց դուրս բերել, որի ժամանակ դեպի Իջևանի ուղղությամբ ընթացող «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը ճանապարհի մերկասառույցի պատճառով չկարողանալով կանգնեցնել ավտոմեքենան` առջևի մասով բախվել է «ԳԱԶ-3110»-ի հետևի հատվածին և վրաերթի ենթարկել վարորդի  հորն ու եղբորը, ինչի հետևանքով հայրը` 1945 թ. ծնված Հայկ Գյուրջոյանը, մահացել է, իսկ եղբայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: