Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
26.12.2014 17:47
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.15-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Նարեկացի թիվ 43 շենքի մոտ վրաերթի հետևանքով մահացել է 1942 թ. ծնված Հենրիկ Թովմասյանը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է վրաերթ կատարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: