Մեղադրանքը՝ գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել
03.10.2014 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Լյուդվիգ Ա.-ին, որը փետրվարի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: