ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին

11.11.2015 11:36 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1946 թ. ծնված Էմմա Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու մասին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1980 թ. ծնված Մեխակ Մ.-ն, ով Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 109 շենքին հարակից ավտոտնակից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: