Մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողին սահմանը հատել չհաջողվեց
24.11.2015 12:20
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 23-ին, ժամը 18.05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Թեմուր Ս.-ն, ով սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 215 հոդվածի (Մաքսանենգությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: