ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

06.05.2016 16:39 Միջոցառումներ
ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեմետ  նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Մայիսի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
Անդրադառնալով թմրամոլության հակազդման առաջնահերթություններին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հատկապես պատանիներին ու երիտասարդներին այդ ախտից զերծ պահելու պատասխանատվությունը։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառութան հետ կապված ընդհանուր վիճակի, 2015 թ. և 2016 թ. առաջին եռամսյակում արձանագրված դեպքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունը վերահսկելի դարձնելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։
Հանձնաժողովի անդամներն անդրադարձան թմրամիջոցների առանձին տեսակների շրջանառության դեմ պայքարի, փոստային առաքումների միջոցով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներկրման ու արտահանման, հանրապետությունում թմրամիջոցների ընդհատակյա արտադրության հնարավոր սպառնալիքը կանխելուն ուղղված միջոցառումներին և մի շարք այլ հարցերի, որոնք օրախնդիր են իրավապահ, առողջապահական, կրթական և այլ գերատեսչությունների, տարածքային կառավարման մարմինների, մանկավարժների, ծնողների, ըստ էության, ողջ հասարակության համար։
Անդրադառնալով հանրային իրավագիտակցության բարձրացման և հասարակական վերահսկողության խստացման խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հակաթմրամոլային քարոզչության նշանակությունը։
Օրակարգի հարցերի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից արվեցին գործնական առաջարկներ, կարևորվեց համագործակցությունը ինչպես գերատեսչությունների միջև, այնպես էլ համայնքների ներկայացուցիչների, ուսուցչական կոլեկտիվների, լրատվամիջոցների և շահագրգիռ այլ կառույցների հետ։
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ավարտին հաստատվեց 2016 թվականի աշխատանքային պլանը, որով սահմանված են գերատեսչությունների գործունեության ոլորտները, միջանկյալ ծրագրերը և դրանց իրականացման ժամկետները։