Նրան որոնում էին ուզբեկ իրավապահները
Հուլիսի 30-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել են 1970 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որը 2003 թ. մարտի 21-ից Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր հարկերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
