ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի կողմից տարածված տեղեկատվության վերաբերյալ)

16.11.2015 09:31 Հանրաքվե
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի կողմից տարածված տեղեկատվության վերաբերյալ)

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի կողմից տարածված հայտարության համաձայն քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ճշգրտման գործընթացում առաջարկվում է ուշադրություն դարձնել ընտրողների տարիքային խմբերին, անուն, ազգանուն, հայրանունների կրկնություններին, անհասցե ընտրողների և մեկ հասցեում մի քանի տասնյակ բնակիչներ ունեցող բնակարանների առկայությանը: Վերջինս որպես փաստարկ նշում է, որ էլեկտրոնային մոնիտորինգի ծրագրով փնտրման արդյունքում ստացվել են ուշագրավ տվյալներ, և պարզվել է, որ Հայաստանում կա 167 ընտրող, որոնք 100 տարեկանից բարձր տարիք ունեն, կա 10663 հասցե, որտեղ բնակվում են 10-ից ավելի ընտրողներ, կա 9 հասցե որտեղ գրանցված է 100 ընտրող և 13 հասցե՝ 100-ից ավելի ընտրողներով: Իսկ, օրինակ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կա հասցե՝ 500 ընտրողով:
ՀՀ ոստիկանությունը կետ առ կետ անդրադառնում է Վ. Հոկտանյանի կողմից տարածված հայտարարությանը:
1. Հայաստանում կա 167 ընտրող, որոնք 100 տարեկանից բարձր տարիք ունեն:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ մահացած անձի տվյալները ընտրողների ռեգիստրից հանվում են ոչ թե տարիքային տրամաբանությամբ, այլ փաստական հիմքերի առկայության դեպքում: Եթե Հայաստանում բնակվում են 100 տարեկանից բարձր անձինք, նման փաստը պետք է ուրախալի լինի և ոչ թե ուշագրավ կամ զավեշտալի թվա: Առավել ևս, ՀՀ ոստիկանության կողմից հրապարակման համար ընտրվել են ոչ թե 100, այլ 105 և ավելի տարիք ունեցող անձանց տվյալները (քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա է 105 և ավելի տարիք ունեցող թվով 29 անձի տվյալ): Բոլորիս համար առավել ուրախալին այն է, որ 23 անձ մահացած չեն:
1) Բաղդասարյան Ֆարանգ Սայադի, ծնված 1901թ. (114 տարեկան), հաշվառված Արարատի մարզ, Նոր կյանք, Արարատյան փ., 88 տուն,
2) Վարդազարյան Ազիզ Գրիգորի, ծնված 1901թ. (114 տարեկան), հաշվառված Արարատի մարզ, Նոր կյանք, Արարատյան փ., 84 տուն,
3) Միրզոյան Մախմուռ Երվանդի, ծնված 1902թ. (113 տարեկան), Արարատի մարզ, Ավշար, Պարույր Սևակի փ., 16 տուն,
4) Փինաչյան Դուրմեն Հակոբի, ծնված 1902թ. (113 տարեկան), Գեղարքունիքի մարզ, Երանոս, 7 փ., 18 տուն,
5) Բոթոյան Մաղաք Սմբատի, ծնված 1904թ. (111 տարեկան), Շիրակի մարզ, Մարալիկ, Մաշտոցի փ., 27 բ տուն,
6) Մարգարյան Սիրուշ Սումբատի, ծնված 1905թ. (110 տարեկան), Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, 26 փ., 37 տուն,
7) Գրիգորյան Մարիամ Շմավոնի, ծնված 1907թ. (108 տարեկան), Արարատի մարզ, Վանաշեն, Մաշտոցի 28 տուն,
8) Կիրակոսյան Մարի Ստեփանի, ծնված 1908թ. (107 տարեկան), հաշվառված ք. Երևան, Մահարու փ., 39 շենք, 17 բն. հասցեում, ներկայումս բնակվում է Նուբարաշեն 8 փ., 12 տանը, աղջկա մոտ,
9) Հակոբյան Ֆարխա Գուրգենի, ծնված 1908թ. (107 տարեկան), Արագածոտնի մարզ, Սասունիկ, 33 փ. 6 շ.,
10) Քոչարյան Սուտե Ալոյի, ծնված 1909թ. (106 տարեկան), Վաղարշապատ, Եկմալյան փ. տուն 25,
11) Մուրադյան Հերիքնազ Բարեի, ծնված 1909թ. (106 տարեկան), Արարատի մարզ, Արգավանդ, Հրազդանի 2-րդ փ. 13 տուն,
12) Անեշյան Մովսես Աբրահամի, ծնված 1910թ. (105 տարեկան), Արմավիրի մարզ, Ոսկեհատ, Մաշտոցի փ. տուն 22/1,
13) Շահգալդյան Թաթուշ Մելքոնի, ծնված 1910թ. (105 տարեկան), Արարատի մարզ, Ոստան, Երևանյան փ. տուն 80,
14) Ղազարյան Նարղուշ Հակոբի, ծնված 1910թ. (105 տարեկան), Տավուշի մարզ, Կոթի, 22 փ. տուն 3
15) Մարկոսյան Գույնա Նազարեթի, ծնված 1910թ. (105 տարեկան), Արագածոտնի մարզ, Թաթուլ, 4 փ. 6 փակուղի 2 տուն,
16) Ենգոյան Արաքսի Պետրոսի, ծնված 1910թ. (105 տարեկան), Կոտայքի մարզ, Արամուս, 1 փ. 8 տուն,
17) Ֆրանգյան Խոսրով Արիստակեսի, ծնված 1910թ. (105 տարեկան), Վաղարշապատ, Անդրանիկի փ. 59 տուն,
18) Պապիսյան Խաչիկ Հակոբի, ծնված 1910թ. (105 տարեկան), Արմավիրի մարզ, Պտղունք, Անդրանիկի փ. 22 տուն,
19) Մարգարյան Դուխիկ Իսրաելի, ծնված 1910թ. (105 տարեկան), ք. Երևան, Հաղթանակ 4-րդ փ, 4-րդ նրբ. 7 տուն,
20) Հովհաննեսյան Ազգանուշ Արմենակի, ծնված 1910թ. (105 տարեկան), Լոռու մարզ, Վանաձոր, Վարդանանց փ., 49 շենք, 32 բն,
21) Խաչատրյան Ֆարանձեմ Օսիպի, ծնված 1910թ. (105 տարեկան), Կոտայքի մարզ, Հրազդան, Ռ.Միքայելյան փ. 5 շենք, 22 բն,
22) Օհանյան Աղվան Ղևոնդի, ծնված 1910թ. (105 տարեկան), Գեղարքունիքի մարզ, Վարսեր, 1-ին փ. 18 տուն,
23) Պետրոսյան Սաթենիկ Հայրապետի, ծնված 1910թ. (105 տարեկան), ք. Երևան, Անդրանիկ փ. 32 շենք, 23 բն:
ՀՀ ոստիկանությունը նախնական ցուցակները հրապարակելուց հետո որպես ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին միջոցներ է ձեռնարկում մահացած անձանց տվյալները հայտնաբերելու համար, անկախ նրանից՝ հարազատները կամ շահագրգիռ այլ անձինք սեփական նախաձեռնությամբ ոստիկանությանը ներկայացրել են այդիպիսի տվյալներ, թե՝ ոչ:
Ղեկավարվելով տեղեկատվությունը տարածողի՝ տարիքային խմբերով վերլուծություն կատարելու տրամաբանությամբ, տեղեկացնենք, որ 14.11.2015թ. դրությամբ ցուցակներում առկա 90 և ավելի տարիք ունեցող անձանցից որպես մահացած հայտնաբերվել են 209 անձի տվյալներ (ի դեպ, աշխատանքներն իրականացվել են նախնական ցուցակները հրապարակելու պահից սկսած, այլ ոչ սույն հրապարակումից հետո):
Մահացած անձանց տվյալները առկա չեն լինի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվող վերջնական ցուցակներում:
2. Հայաստանում կա 10663 հասցե, որտեղ բնակվում են 10-ից ավելի ընտրողներ:
ՀՀ ոստիկանությունը 2012-2013թթ. տեղի ունեցած ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս պարզաբանել է, որ ՀՀ ոստիկանությունը սեփական նախաձեռնությամբ իրավասու չէ հանելու բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց: Քաղաքացին այլ վայր (այդ թվում՝ նաև օտարերկրյա պետություն) բնակության մեկնելիս ինքն է սահմանված կարգով տեղեկացնելու նոր բնակության վայրի հասցեն: Արդյունքում, մեկ պատուհանի սկզբունքով վերջինս կհանվի նախկին բնակության վայրի հասցեից և կհաշվառվի նոր բնակության վայրի հասցեով:
Բացի այդ, բնակելի տարածության սեփականատերը նույնպես իրավասու է հաշվառումից հանելու դիմում ներկայացնելու տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձանց:
Վերը նշվածի կապակցությամբ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի գործընթացների շրջանակում ՀՀ ոստիկանությունը բազմիցս զանգվածային լրատվության միջոցներով տարածել է հայտարարություններ և պարզաբանումներ:
3. Հայաստանում կա 9 հասցե որտեղ գրանցված է 100 ընտրող և 13 հասցե՝ 100-ից ավելի ընտրողով, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կա հասցե՝ 500 ընտրողով:
ՀՀ ոստիկանությունը 2012-2013թթ. տեղի ունեցած ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս տվել է պարզաբանում նշված խնդրի կապակցությամբ:

Մեկ անգամ ևս պարզաբանում ենք:

1) Զվարթնոց (156 մասնակից), Նոր Արեշ 35 փ. 125/3 (104 մասնակից), Մոլդովական փ. 32/4 (53 մասնակից), Ա.Ահարոնյան փ. 62 (38 մասնակից) հասցեները հանրակացարանային բնակելի տարածություններ են` չհասցեավորված սենյակներով:
2) Հաղթանակ 2 փ փողոց 45 հասցեն (261 մասնակից) ծերանոց է, Վարդենիս Անդրանիկի փ. 127 շենք հասցեն (109 մասնակից) տուն-ինտերնատ է` չհասցեավորված սենյակներով:
3) Իսակովի փ. 27 (96 մասնակից) և 83 (47 մասնակից), Ավան 4-րդ փ., 2-րդ նրբանցք 17 տ. (26 մասնակից), Սիլիկյան թաղամասի քոթեջատիպ տնակ (77 մասնակից), Հովհաննիսյան փողոց 89 (77 մասնակից), Պոպովի փողոց 2 տ. (25 մասնակից) հասցեները ընդհանուր բակով սեփական տներ են:
4) Սիլիկյան թաղամասի 7 փ. Ռումինական տնակ (50 մասնակից), Հաղթանակ (35 մասնակից), Փիրումյան միկրոշրջան (31 մասնակից) հասցեները ընդգրկում են նորակառույց թաղամասեր և ոչ բոլոր տներն են հասցեավորված:
5) Գավառ, Հացառատ թղմ. (500 մասնակից), Քանաքեռ շրջ. Թունել (265 մասնակից), ք. Երևան, Թայովի փ. 46 (208 մասնակից), Վաղարշապատ, Պետտնկարան փ. (152 մասնակից), ք.Ստեփանավան, Պրոմեթեյ 2 տնակ (110 մասնակից), Գագարինի փ. 34 (47 մասնակից), Մեծարենցի փ. 39 Ա (39 մասնակից), Գր.Զոհրապի փ. 117 (37 մասնակից), Գր.Զոհրապի փ. 88 (28 մասնակից), Կարապետյան փ. 29 (43 մասնակից), Ջանիբեկյան փ. 35 (36 մասնակից), Ջանիբեկյան փ. 36 (29 մասնակից), Վ.Ռուստամյան փ. 17(26 մասնակից), Զաքարիա Քանաքեռցու փ. 32 (105 մասնակից) և փ. 34 (23 մասնակից) (Քանաքեռի գերեզմանատան հարևանությամբ բնակելի տարածություններ), Աղասու փ. 45 (44 մասնակից), Էմինեսկու 1 փ. 24 (39 մասնակից), Քանաքեռ 1 փ. 1 (38 մասնակից), Զաքարիա Քանաքեռցու փ. 1 (35 մասնակից), Քանաքեռ Կյն. 27 (31 մասնակից), Քանաքեռ 5 փ. 18 (33 մասնակից), Վերին Շենգավիթ 6 փ. 2 (45 մասնակից), Նորագավիթ 1 փ. 126 (46 մասնակից), հասցեները (դրանցից յուրաքանչյուրը) ընդգրկում են տարբեր ընտանիքների պատկանող բազմաթիվ չհացսեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են նշված հասցեներում:
4. Անուն, ազգանուն, հայրանունների կրկնություններ:
Կրկնվող անուն, ազգանուններով դեպքերի կապակցությամբ քաղաքական գործիչների և զանգվածային լրատվության միջոցների կողմից արված բոլոր հրապարակումներին տրվել են պարզաբանումներ: Արդյունքում՝ որևէ անճշտություն չի հայտնաբերվել. նրանք եղել են տարբեր անձինք: Բացի այդ, ՀՀ ոստիկանությունը հրապարակել է 218 անձանց տվյալներ, որոնք անուն, ազգանուն, հայրանունով, ծննդյան օրով, ամսով և տարեթվով համընկնում են, սակայն տարբեր անձինք են: