«Մարիխուանա»՝ «Տոյոտա Կորոլայից»
29.02.2016 15:38
Արձանագրված դեպքեր
Փետրվարի 28-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Սարալանջի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Աղաս Ս.-ին և 1989 թ. ծնված Վարդան Գ.-ին՝ իր «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով:
Մեքենայից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Ըստ Վարդան Գ.-ի հայտարարության` հայտնաբերվածը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը իր օգտագործման համար է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: