Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվող՝ Բագրատաշենի սահմանային անցակետում
16.04.2015 10:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 15-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը 2010 թ. նոյեմբերի 23-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: